ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Քամու հետ» ֆիլմը՝ Գյումրիում և Վանաձորում

«Քամու հետ» ֆիլմը՝ Գյումրիում և Վանաձորում
16.10.2018 | 14:03

«ՍինեՄիտք» նախագծի շրջանակներում «Ոսկե Ծիրան»-ի հայկական համայնապատկեր ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ութ քաղաքներում: Գյումրիում՝ («Հոկտեմբեր» կինոթատրոն) հոկտեմբերի 18ին, ժամը 16:00-ին, Վանաձորում՝ (Կինոակումբ Լոռի, Կարեն Դեմիրճյան) հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 16:00-ին կցուցադրվի Արթուր Սահակյանի «Քամու հետ» (2018, 16+, տևողությունը` 51ր.) ֆիլմը: Ցուցադրությանը կհաջորդի հարցուպատասխան ֆիլմի ռեժիսորի հետ: Մուտքն ազատ է: Ծրագիրն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ

Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է, որտեղ ամեն տարի միջին հաշվով 10 ձկնորս է խեղդվում, լճի անկանխատեսելի եղանակի պատճառով, բայց տարածաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, որ այստեղ ծնվելն ու Սևանա լիճ դուրս գալն իր ճակատագիրն է։

«ՍինեՄիտք» նախագծի շրջանակներում «Ոսկե Ծիրանի» հայկական համայնապատկեր ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ութ քաղաքներում:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ