ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
16.10.2018 | 14:31

Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել երկրի հյուսիսարևմտյան շրջանում, զոհվել է նրա անձնակազմը, հայտնել է SPA գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի:
Ուսումնական ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին թագավորության հյուսիս-արևմուտքում վարժական թռիչք կատարելիս: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու ավիաաղետի պատճառը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ