ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը պարտվի 2018-ի նոյեմբերի միջանկյալ ընտրությունների ժամանակ, ինքը իրեն մեղավոր չի համարի: Associated Press-ին հարցազրույցուն նա ասել է, որ հանրապետականներն առաջիկա ընտրություններում իրենց լավագույնս կդրսևորեն: ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ինքն «օգնում է մարդկանց», ուստի, եթե հանրապետականները պարտվեն, իր նախագահության վրա բացասաբար չի ազդի: «Չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահներից որևէ մեկը երբևէ այնպիսի ազդեցություն է ունեցել, ինչպես ես»,-ամփոփել է Թրամփը: