ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քննչական կոմիտեն ստացել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը
17.10.2018 | 21:01

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն ստացվել է` ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ։ Հովհաննես Խուդոյանի կարծիքով, իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ