ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բոլտոնը հոկտեմբերի 24-ին կայցելի Ադրբեջան

Ջոն Բոլտոնը հոկտեմբերի 24-ին կայցելի Ադրբեջան
17.10.2018 | 21:04

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Ադրբեջանում կլինի հոկտեմբերի 24-ին: Կանցկացվեն մի շարք հանդիպումներ պաշտոնական անձանց հետ, կքննարկվեն տարածաշրջանային հարցեր: Բոլտոնն ավելի վաղ Թվիթերում հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին մեկնելու է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Նա մտադիր է հանդիպումներ անցկացնել իր գործընկերների հետ «անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում ամերիկյան շահերն առաջ մղելու համար»:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ