ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Լավ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում

Նիկոլ Փաշինյան. Լավ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում
17.10.2018 | 21:06

Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, մանավանդ այս փուլում` Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում վարչապետը սատարում իր կուսակիցներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:

«Մենք շատ սիրում և հարգում ենք և Սասուն Միքայելյանին, և Սևակ Միքայելյանին»,- ասաց նա:
Խոսելով Էջմիածնում հնարավոր կլանային պայքարից՝ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որ կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ

` մեր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am