ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

Վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը
18.10.2018 | 10:55

Ստամբուլում 90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ցավալի լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեև բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»:


Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է Ուինսթոն Չերչիլին, Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Սոֆի Լորենին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին և այլոց:
Մեկ ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը, որտեղ ներկայացված են Գյուլերի արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, նկարներ, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ