ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում

Նիկոլ Փաշինյան. Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում
18.10.2018 | 22:15

«Պետական կառավարման մարմինները չպետք է որևէ կերպ ներգրավված լինեն նախընտրական գործընթացներում»` կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես աշխատելու համար, առավել հանգիստ պայմաններում: Եվ հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակը կօգտագործվի կառուցողական նպատակներով», - նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ

` մեր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am