Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուսքեմբուրգի ու Բելգիայի ղեկավարները երեկ երեկոյան՝ Եվրամիության ծանր գագաթաժողովից հետո, որոշել են լիցքաթափվել ու հարյուրավոր զբոսաշրջիկների նման, երեկոն անցկացնել Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ գարեջրի սեղանի շուրջ:
«Շատ հաճելի ժամանակ անցկացրինք, քաղաքական գործիչներ լինելով՝ մենք նաև սովորական մարդիկ ենք», - առավոտյան պատմել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը՝ խոստովանելով, որ ինքն է փակել հաշիվը՝ տոնելու իր հաղթանակը վերջին ընտրություններում ու վերընտրությունը: