Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, որ Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին այցելել են Արցախ:
«Հայաստանը գագաթաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, որ գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: