Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարագավորման շուրջ աշխատում և բանակցում է Հայաստանի դիրքորոշման շրջանակներում` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հայաստանում առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի «հող խաղաղության դիմաց» հայտարարությանը։
«Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, և շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակում», - ասաց Մնացականյանը։