Հունաստանի վարչապետը հայտարարել է, թե հանձնառու է Մակեդոնիայի անվանափոխության համաձայնությանը, չնայած այս հարցով բանակցող ԱԳ նախարարը երեկ հրաժարական է տվել: «Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը՝ երաշխավորելու այս պատմական համաձայնագրի իրագործումը», - հայտարարել է Ալեքսիս Ցիպրասը: «Կոչ եմ անում առաջ գնալ, քանի որ այլ հնարավորություն չեն ունենալու», - հայտարարել է Հունաստանի առաջնորդը:
Վիճահարույց հարցի պատճառով Աթենքը արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: