ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում

Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում
18.10.2018 | 22:52

Պարոն վարչապետի հետ հուշագիր ենք ստորագրել, կողք կողքի գնում ենք` լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


«Այսօր բարիկադները քանդելու ժամանակն է», - նշեց նա: Հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ իր թիմակիցներից Լյովա Խաչատրյանն ու Վահան Կարապետյանը մտադիր են անցնել իշխանության կողմը՝ սատարելով Փաշինյանին, իսկ Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ կուսակցություն է բացելու, Ծառուկյանն ասաց.
«Բոլորի ցավն էլ տանեմ: Բոլորն ունեն իրենց տեսակետները, բոլորի համար էլ դռները բաց են: Բոլորն ազատ են նոր կուսակցություններ բացելու, համագործակցելու ում հետ ցանկանան: Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ օգտակար ու պիտանի լինել»: Ծառուկյանը չպատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ