ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին` ոնց որ այս երկրի չարիքները լինեք

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին` ոնց որ այս երկրի չարիքները լինեք
18.10.2018 | 22:54

Ոնց որ այս երկրի չարիքները լինեք, ոնց որ եկել եք Ծառուկյանին այսօր հունից հանեք, ոչ մի հարցի էլ չեմ պատասխանում` լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը ի պատասխան հարցի, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելն ինչու էր բարիկադների հակառակ կողմում:

«Անհարմար է, գնացեք ձեր գործին, դավայ: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոնց որ այս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, մարտի 20-ին, ասում եմ, քանի հազար մարդ ա գալիս, ձեր հեչ վեջնա, ուզում եք մուտիլովկա անեք, երկու բառ փախցնեք, դրա համար էլ կարամ ասեմ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևիցե մի լավ բան կլինի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, հաղթել, պայքարել են, դուք էլ հարցնում եք բարիկադների որ կողմն եք», - ասաց նա:
Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալեցին, ինքը հայտարարեց, որ նրանց կողքին է:
Լրագրողի հարցին, թե ու՞ր էր մարտի 31-ին, երբ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլերթը, Ծառուկյանն արձագանքեց. «Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Փաշինյանի հետ Գյումրիից գալիս, կարա՞ս ասես»:

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ