ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե քանի օրենքի հեղինակ կամ համահեղինակ է Ազգային ժողովում։ «Կարող ես գնալ նայել, որտեղ իմ ստորագրությունը կլինի, դրան տեր եմ, լավ, դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, ես քեզ վատություն արած կա՞մ», - լրագրողի հարցին ի պատասխան՝ արձագանքեց Գագիկ Ծառուկյանը։ «Բայց մարդ այդքան անաղուհաց չի կարող լինել, դուք անշնորհակալ եք, մեկը չեղավ ասի, պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ», - ասաց Գագիկ Ծառուկյանը: