ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում
18.10.2018 | 22:56

Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա են իրականացրել Բագրատաշենի անցակետում՝ պահանջելով թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Վարորդները 1 ամիս առաջ նաև դիմել էին վարչապետին՝ պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Դավիթ Պեդանյանն ասաց, որ նոր նախարարին դեռ չեն դիմել աջ ղեկերի խնդրով: «Հենց սկսում ենք բանակցությունները, տրանսպորտի նախարար են փոխում, սա արդեն 3-րդ դեպքն է: Հիմա ժամանակ ենք տվել նոր նախարարին: Նոր նախարարին չենք դիմել, որովհետև հին կադրերից մարդիկ կան, նաև նախկինում գրավոր առաջարկություններ ենք ներկայացրել: Մենք առաջարկ կանենք նոր նախարարի հետ հանդիպմանը, բայց հասկանալի է, որ ինչ-որ ժամանակ է պետք խնդիրներին ծանոթանալու համար»,- նշեց նա:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ