Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել: «Ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ պետք է լցնել այն ի շահ երկրի», – ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի, հակառակ դեպքում 10 տարի չէր ապրի մասնավոր կյանքով: «Իրադարձություններն այնպես են զարգանում, որ իրավիճակը ներքաշում է գործընթացի մեջ, որից չես կարող զերծ մնալ՝ ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի դիրքորոշումից», – ասել է նա:
Քոչարյանը չի մասնակցելու դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի հասցնի: «Ես անկուսակցական չեմ եղել: Դա նշանակում է, որ զրոյից պետք է կուսակցություն ստեղծել, նորացված թիմով», – ասել է նա՝ ավելացնելով, որ գործընթացում պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց, իհարկե, բերելով նաև նախկինի թիմի անդամներին: