ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո

Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո
18.10.2018 | 23:01

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի: Բրյուսելում ԵՄ գագաթաժողովունմ նա ասել է. «Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք, որ մինչև 2020-ին արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»: Վարչապետը նաև կրկնել է, որ կողմերը «լավ առաջընթացի» են հասել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի հարցում և ապագա համագործակցության պայմանների վերաբերյալ:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ

` մեր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am