ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսների իրական եկամուտների անկումն արագացել է

Ռուսների իրական եկամուտների անկումն արագացել է
18.10.2018 | 23:01

Ռուսների իրական եկամուտները սեպտեմբերին՝ տարեկան կտրվածքով, 1,5 տոկոսով կրճատվել են, դա ավելին է, քան օգոստոսին, երբ անկումը կազմել էր 0,9 տոկոս` հայտնում են Ռուսաստանի վիճակագրական ծառայությունից: 8 ամիսների աճից հետո դինամիկան երկու ամիս շարունակ գտնվում է բացասական գոտում:
Սեպտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3,4 տոկոս: Գնաճի արագացումը՝ իրական եկամուտների անկման հիմնական գործոններից է:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ