ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի` Շանթ Հարությունյանին ծեծելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի` Շանթ Հարությունյանին ծեծելու մասին
18.10.2018 | 23:02

Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայտարարությանը, թե «Շանթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լկտի հայհոյանքներ է հնչեցրել և ծեծել իրեն»։

«Ես կարծում եմ՝ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա ու հույս ունենք՝ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, թե այս ամեն ինչը պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում։
«Այսօր այս թեմայով արդեն ես խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետո ու ասել, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնել, եթե դրա հնարավորությունը կա, կարծում եմ հնարավոր կլինի ստեղծել իրավական լուծումներ, որպեսզի ամբողջական քննություն ընթանա», - ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ

` մեր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am