Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիրհել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է չափազանց հոգնած Էրդողանը պարբերաբար փակում աչքերը, այնուհետև փորձում չքնել:
Մի քանի վայրկյան Թուրքիայի նախագահը կարծես ամբողջովին նիրհում է: «Եթե դուք կարծում եք, որ ձանձրալի աշխատանք ունեք, նայեք Էրդողանին: Նա նորից քնել է հանդիպման ժամանակ: Այս անգամ՝ Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը», - տեսանյութին կից նշվել է ռուսական HTB հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում: Էրդողանն անցյալ տարի քնել էր նաև՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը: