ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսեր դուստրերից Ջենա Բուշ-Հագերը հայտարարել է, որ Սպիտակ տանն ուրվականներ են շրջում` գրում է Huffington Post -ը: Նա NBC հեռուստաալիքի եթերում պատմել է, որ մի օր Սպիտակ տան սենյակներից մեկում, որ կիսում էր իր քրոջ՝ Բարբարայի հետ, հանկարծ սկսել է հնչել 1920-ականների երաժշտություն: Ձայնը եկել է սենյակի բուխարու միջից:
«Ես ցատկեցի Բարբարայի անկողին, երկուսս էլ քնած չէինք: Մենք քննարկեցինք դա միմյանց միջև: Սակայն նրանք եկել էին բարի նպատակներով, ընկերասեր ուրվականներ էին», - ասել է Բուշի աղջիկը: Մեկ շաբաթ անց դեպքը կրկնվել է, այս անգամ բուխարուց լսվել է օպերային արիա: Բուշ-Հագերը տեղի ունեցածը պատմել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկին, նա բնավ չի զարմացել. «Օ, Ջենա, եթե ես պատմեմ, թե ինչեր եմ լսել, չես հավատա»: