ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը մեկնել է Թուրքիա

Ալիևը մեկնել է Թուրքիա
20.10.2018 | 00:52

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայի Իզմիր քաղաքում է` տեղեկացնում է minval.az-ը Նա մասնակցելու է Star նավթավերամշակման գործարանի բացմանը, որին ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գործարանը կառուցել է SOCAR Turkiye Enerji ընկերությունը, ներդրվել է 6 մլրդ դոլար, որ մինչև օրս Թուրքիայի մասնավոր հատվածում ամենախոշոր ներդրումն է ու Մերձավոր Արևելքում և Եվրոպայում նավթային ոլորտում ամենախոշոր նախագծերից մեկը:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ