ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեկնարկում է «Պարում ենք Նոյի երկրում» ազգային պարի միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Պարում ենք Նոյի երկրում» ազգային պարի միջազգային փառատոնը
20.10.2018 | 00:56

«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 19 -27-ը կկայանա «Պարում ենք Նոյի երկրում» ազգային պարի միջազգային փառատոնը: Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է ՝ արվեստի, մշակույթի և հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը համընդհանուր խաղաղապահության գործում։ Փառատոնը մրցութային չէ: Հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։

Հայաստանը կներկայացնի «Սասնա ծռերը» ազգագրական պարային համույթը։ Փառատոնը անցկացվում է Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։ «Պարում ենք Նոյի երկրում» խորագիրը կրող գալա-համերգը տեղի կունենան հոկտեմբերի 25-ին , ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգից առառ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի կարճ հանդիպոum-ճեպազրույց փառատոնի մասնակիցների և լրատվամիջոցների մասնակցությամբ։

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ