ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը

Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը
20.10.2018 | 14:00

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. «Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի միջև 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները: Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում:
Ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը:
Նկատում է, որ առաջարկված փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և դրական են թվում:


Մասնավորապես ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են ընտրելու իրավունքը դյուրացնելու, մամուլի հասանելիությունն ընդլայնելու, ընտրական գործընթացի առավել թափանցիկությունն ու դիտորդների իրավունքներն ապահովելու և ընտրական կեղծիքի դեմ պայքարելու համար:
Ողջունում է ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունների:
Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների կիրառումը, որը ենթադրում է.
-ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցում, ընտրական գրավի գումարի նվազեցում,
- դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցում, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացում,
- զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքներ։
Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։
Նշում է, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ