ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը
21.10.2018 | 23:58

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. «Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:
Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:
Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:
Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:
Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:
Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:
Հավատարիմ մնանք Երևանին։
Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ