Սիրիայի ԱԳՆ-ն ցեղասպանության հետ է համեմատել միջազգային ռազմական կոալիցիայի գործողությունները, որոնց հետևանքով Ռաքքայի մեծ մասն ավերվել է ազատագրման ժամանակ:
«Անհրաժեշտ է պատիժ սահմանել դրա համար»` նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Սիրիան դատապարտում է կեղծ հայտարարություններն ու ապատեղեկատվության արշավը, որին դասվում է նաև Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, թե Ռաքքան ազատագրվում է: Ֆրանսիայի ն իշխանությունները կանխամտածված քայլեր են ձեռնարկում՝ ուղղված Սիրիայի ոչնչացմանը՝ աջակցելով Ռաքքայում գործող խմբավորումներին:
ԻՊԸ Ռաքքան գրավել էր 2014-ին, քաղաքի ազատագրման արշավը 2017-ին սկսել էր «Սիրիական ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զորամիավորումը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Կոալիցիան գործել է առանց Դամասկոսի թույլտվության: Զանգվածային ռմբակոծությունների և ամերիկամետ քրդական ուժերի գործողությունների հետևանքով քաղաքն ամբողջությամբ ավերվել է և մինչ օրս չի վերականգնվել խաղաղ քաղաքացիների բնակության համար: