ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել: Նրանք
մի քանի թեմա են քննարկել: Հիմնական թեման եղել է սաուդ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում: Բացի այդ, նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակին, երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: