Առավոտյան ԱԺ-ն չհաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները առաջին ընթերցումից հետո 72 ժամվա ընթացքում անցկացնելու կառավարության նախաձեռնությունը․կողմ քվեարկեց 44, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: Ընտրական օրենսդրությունում փոփոխությունների նախագիծը Աժ արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Օրինագիծը այսօր առաջին ընթերցմամբ պետք է քվեարկվի: Նախագծի ընդունվելու համար անհրաժեշտ են առնվազն 63 պատգամավորների կողմ ձայներ, ԱԺ նիստում առավոտյան գրանցվել էր 53 պատգամավոր: