ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան․ Աներկբա է, որ ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը

Փաշինյան․ Աներկբա է, որ ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը
22.10.2018 | 23:20

Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով կիրակի օրը անցկացված ՏԻՄ ընտրությունները: «Կան և կարող են լինել, որ ընտրությունը միշտ չի, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք: Տեսականորեն և գործնականում չենք բացառում էդպիսի դետալներ, բայց նույնիսկ էս պարագայում մենք, բանականաբար, քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, և որևէ այլ տարբերակ չի կարող լինել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:


Նա ցավում է Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի պարտության համար, բայց մյուս կողմից ուրախ է, որ ևս մեկ քայլով արձանագրեցին իրենց հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Նշելով, որ իրենց պաշտպանած թեկնածուներից երկուսը պարտվել են, իսկ մնացածը ընտրվել են, Փաշինյանը շարունակեց․ «Բայց էականը դա չէ, էականը այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք, և ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ