Ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդն այդ վստահության քվեն մեզ կտա, բայց մեր կենտրոնացվածությունը ոչ թե մեր սեփական իշխանության վրա է, այլ՝ ժողովրդի իշխանության վրա։ Մենք ասել և ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին», - ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին և լինի ընդդիմություն ՔՊ-ի համար այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է եղել ՀՀԿ-ի համար, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես չէ, որ պետք է որևէ մեկին պատկերացնեմ ընդդիմության դերում, դա պետք է անեն ընտրողները։ Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել։ Սա, իհարկե, հումոր է»։