ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը տապալվեց, և սահմանադրական օրենքը չընդունվեց

Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը տապալվեց, և սահմանադրական օրենքը չընդունվեց
22.10.2018 | 23:28

Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը չընդունվեց. Սահմանադրական օրենք համարվող ԸՕ-ի քվեարկության համար անհրաժեշտ 63 ձայնը չապահովվեց և օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, դեմ էին 3-ը:
Մինչև քվեարկությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունել էր կառավարության առաջարկությունը և մեկուկես ժամով հետաձգել էր քվեարկությունը, որպեսզի պատգամավորները հասցնեին գալ ու ներկա գտնվել քվեարկությանը: Այդուհանդերձ, քվորումը չապահովվեց, և փաստաթուղթը չընդունվեց:
Օրինագծին դեմ էր ՀՀԿ-ն` պատգամավորների մեծ մասը բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը: Որոշ վերապահումներ ուներ ՀՅԴ խմբակցությունը, սակայն կողմ քվեարկեցին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում կառավարության կողմից օրինագիծը խորհրդարան բերելը համարեց հապշտապ քայլ, պարտադրանք, որից տուժելու է արտահերթ ընտրությունների որակը:


ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, համաձայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կնքած հուշագրի, կողմ քվեարկեց նախագծին: Գագիկ Ծառուկյանը ներկա չէր ԱԺ նիստին, և բնականաբար, քվեարկությանը չմասնակցեց: Օրինագծին կողմ էր նաև «Ելք» խմբակցությունը, որի պատգամավոր Ալեն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենց համար միևնույնն է՝ նոր, թե հին Ընտրական օրենսգրքով, իրենք պատրաստ են գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների: ԱԺ ՀՀԿ խմբակցության հիմնականում գործարար թևը ներկայացնող նախկին պատգամավորների մեծ մասը, որոնք վերջերս ստորագրությամբ միացել էին Փաշինյանին, ներկա չէին ԱԺ արտահերթ նիստին:
ԸՕ-ն սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-րդի ձայնը, այսինքն՝ 63 պատգամավոր, մինչդեռ խորհրդարանում այսօր առավոտյան գրանցված պատգամավորների թիվը 57 էր:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ