ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունելու հարցում ՀՀԿ-ն քաղաքական շահ չունի

Արմեն Աշոտյան. Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունելու հարցում ՀՀԿ-ն քաղաքական շահ չունի
22.10.2018 | 23:32

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ընտրություններն ապահովող օրենք է, և խորհրդարանում ստեղծված միջավայրը նման օրենք ընդունելու միջավայր չէ` ԱԺ արտահերթ նիստում, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Արդյոք խորհրդարանում քննարկումների համար ժամանակային սահմանափակումը, հապճեպությունը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը: Հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, միևնույն ժամանակում առաքեց Վենետիկ, այսօր 22-ն է, արտահերթ նիստ ենք անում և երկու ընթերցումով էլ ուզում ենք անցկացնել օրենքը: Ժողովուրդ, սա տոների և հիշատակների մասին օրենք չէ, սա Ընտրական օրենսգիրք է, սահմանադրական օրենք է», - խորհրդարանում հայտարարեց Աշոտյանը: Նրա խոսքով՝ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները անխուսափելի են և հորդորեց ԱԺ-ում օրինագծի շուրջ ընթացող քննարկումները չկապել ընտրությունների հետ: «Եթե ասում եք՝ կա կոնսենսուս, ինչո՞ւ եք մեզ համոզում: Իմ և ժողովրդավարական ընկալման մեջ կա մի բան՝ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնության են գալիս: Խորհրդարանում ներկայացված ուժերի նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ, իշխանությունների հակադիր բևեռը Հանրապետականն է, որը այդ իշխանության մաս չի կազմել, համագործակցության հուշագիր չունի: Ի՞նչ կոնսենսուս առանց արմատական ընդդիմության: Կարո՞ղ եք ինձ բացատրել: Եթե կարող է լինել, եկեք մինուս ՀՀԿ արեք էլի, ինչի եք մեզ համոզում: Պետք չի մեզ համոզել, հարգելիներս, որովհետև մենք որևէ քաղաքական շահ չենք արտահայտում: Դեռ մեծ հարց է՝ Հանրապետականին ինչն է ձեռք տալիս՝ իջեցված ընտրական շե՞մը, 4-րդ կուսակցությունը, ռեյտինգայինի վերացո՞ւմը, թե՞ գործող Ընտրական օրենսգիրքը: Ռեյտինգայինի շնորհիվ մենք մեծ ձայներ ստացանք, բայց այսօր այդ ձայներ բերածները մեզ հետ չեն համագործակցում, մեծ հարց է՝ մեզ պե՞տք է ռեյտինգայինը, ունե՞նք ռեսուրսներ, թե՞ ոչ, ո՞ւմ ենք դնելու էդ տարածքներում: Մենք այստեղ քաղաքական շահ չունենք: Մենք ունենք սկզբունքի հարց՝ կա եվրոպական քաղաքագիտական ժողովրդավարական կանոն, որն ասում է՝ փոխեք Ընտրական օրենսգիրքը, բայց ընտրություններից 1 տարի առաջ: Հարգելի կառավարություն, կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ