ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը և Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Մակրոնը և Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան
22.10.2018 | 23:33

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: Ֆրանսիայի ղեկավարը նշել է այդ պայմանագրի կարևորությունը եվրոպական անվտանգության ու ռազմավարական կայունության համար` ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: «Հանրապետության նախագահը և նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: Էմանուել Մակրոնը հիշեցրել է այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համար», - հայտնել են Ելիսեյան պալատում:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ