ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյան. Նորից գալու են, դոշ են ծեծելու և ասելու, որ մենք ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք

Ալեն Սիմոնյան. Նորից գալու են, դոշ են ծեծելու և ասելու, որ մենք ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք
22.10.2018 | 23:37

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը ցույց տվեց, որ այս Ազգային ժողովն օր առաջ պետք է ցրվեր` քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։


«Ցավում եմ, որ Հանրապետական մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում վատություն անել քաղաքական դաշտին։ Վստահ եմ, որ նորից գալու են, դոշ են ծեծելու և ասելու են, որ մենք Հայաստանի ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք, ամեն ինչ արել ենք, բայց ևս մեկ օրինակ, որ հերթական վատությունն արեցին», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ