ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

18-ից 8 կամ 10 նախարարությու՞ն

18-ից 8 կամ 10 նախարարությու՞ն
23.10.2018 | 11:46

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Որոշվել է կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմալացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։ Խոսք է գնում սոցապ և առողջապահության նախարարությունների, սպորտի-երիտասարդության և մշակույթի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին։ Լուրջ քննարկման թեմա են նաև նախարարների թեկնածությունները։ Տեղաշարժեր են լինելու նաև ուժային բլոկներում։ Խոսվում է 18-ից ընդհուպ մինչև 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ