ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է «դավադրության» արդյունքում, հաղորդում է USA Today: Նա կարծում է, որ Հաշոգիի մահվան պատճառն այն է, որ «դավադրությունը նախատեսվածի պես չի եղել»: Նա նաև դատապարտել է լրագրողի սպանությունը՝ որակելով «անխոհեմ» ու «հիմար» արարք:
Միևնույն վերահաստատել է, որ չի պատրաստվում հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ առևտրային հարաբերություններից՝ ընդգծելով, որ գոյություն ունեն «այլ միջոցներ», որ կարելի է կիրառել այս երկրի դեմ: