ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ ընտրացուցակի անակնկալները

ԲՀԿ ընտրացուցակի անակնկալները
23.10.2018 | 11:49

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել: Երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու: Տեղեկություններ կան, որ հնարավոր է Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, որ ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից: «Ես որևէ տեղեկություն չունեմ, ես որևէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին հարցին պատասխանել է Նաիրա Զոհրաբյանը: Չի բացառվում: որ ցուցակում չլինի նաև Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ