ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուլտրահեղափոխական Գագիկ Ծառուկյանը

Ուլտրահեղափոխական Գագիկ Ծառուկյանը
23.10.2018 | 11:52

«Ժամանակը» գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր, ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո: Դաշինքն ուզում է ցույց տալ, որ իրենք ավելի հեղափոխական են, քան անգամ «Ելք» խմբակցության պատգամավորները:

Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքը օրենսգրքի փոփոխության ամենամեծ հակառակորդն է, քանի որ միայն ռեյտինգային ընտրակարգը կարող է օգնել ԲՀԿ-ին հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը և հայտնվել խորհրդարանում: Արգելքը չհաղթահարելու վախն այնքան մեծ է, որ ԲՀԿ-ն ընտրությունների կգնա որպես կուսակցություն, քանի որ դաշինքների անցողիկ շեմն ավելի բարձր է, քան առանձին կուսակցությունների»:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ