ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը
23.10.2018 | 11:54

Ազգային ժողովը այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Դեռևս մայիսին Հայաստանի նախագահն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Ազգային ժողովում ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր՝ ՍԴ անդամն ընտրվում է խորհրդարանի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորների ձայներով։ Մայիսի վերջին 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին նախագահ Սարգսյանին։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ