ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
23.10.2018 | 21:38

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում վարչապետի թեկնածու են առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ «Բազմիցս ասել ենք, որ այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մենք առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովման համար։ Մենք կոչ ենք անելու Ազգաին ժողովին չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների Ազգային ժողովը լուծարելու ճանապարհով»` հայտարարեց Լենա Նազարյանը։


Աժ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը Աժ-ն վարչապետ չընտրի, 7 օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, Աժ-ն արձակվելու է իրավունքի ուժով: Աժ հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ին է։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ