Երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ կրկին քննարկելու և քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ», - նշեց նա։ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց ՀՀԿ-ին օգտագործել շանսը. «Հույս ունենք, որ ընդհանրապես մեր գործընկերները երկրորդ շանսը կօգտագործեն»: