Չենք քվեարկի՝ հավատարիմ մնալով ներկայացված օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառալով «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
«Կարծում եմ՝ դա ֆորմալ առաջադրում է։ Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց նա՝ հավելելով. «Մենք հավատարիմ ենք մնում մեր ստորագրած հուշագրին»։