ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Գլազև. Դոլարը տոքսիկ արժույթ է

Սերգեյ Գլազև. Դոլարը տոքսիկ արժույթ է
23.10.2018 | 21:44

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է գազի գնի համար անցումը ռուբլուն` լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախկին կառավարությունները մշտպես դիմել են ՌԴ կառավարություններին, որ գազի գործարքի գինը հաշվվի ՌԴ ազգային արժույթով՝ ռուբլով:

«Շատ բնական ու հետևողականորեն երկար ժամանակ այս հարցը՝ ազգային արժույթներով հաշվարկին անցնելը, բարձրացվում է, և ՌԴ-ի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում, սա այսօր դարձել է միանգամայն գերակա: Մենք մեզ չենք կարող թույլ տալ մեր երկրների միջև գործարքային հաշվարկներում օգտագործել դոլարը, որ այսօր դարձել է տոքսիկ արտարժույթ»,- հայտարարեց Սերգեյ Գլազևը: Ավելին՝ նա ասում է, որ երկու երկրների միջև դոլարի գործածումը պայմանավորված է քաղաքական բարդություններով՝ հնարավոր հայցերով, առգրավումներով ու խափանումներով:
ՌԴ նախագահի խորհրդականի խոսքով՝ ԵԱՏՄ պատմության ողջ ընթացքում միտումն այն է, որ ռուբլին դառնում է այս միության շրջանակներում առևտրաշրջանառության գլխավոր միջոցը:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ