Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները Իսրայելի Աշքելոն քաղաքում ֆիլիստիմցիների`աստվածաշնչյան ժողովրդի գերեզման են հայտնաբերել, որոնք կռվել են իսրայելցիների դեմ, փոխանցում է:
«Այս բացահայտմամբ` մենք մոտ ենք նրանց ծագման գաղտնիքին»,-ասել է պեղումների ղեկավարներից պրոֆեսոր Դենիել Մասթերը: Բացահայտումն արվել է 3 տարի առաջ, սակայն գաղտնի էր պահվում` ուլտրաօրթոդոքս հրեաների բողոքից խուսափելու պատճառով, նրանք պեղավայրի մերձակայքում բազմիցս հանրահավաքներ են կազմակերպել: Նրանց կարծիքով` գերեզմանները հին հուդդայականներին են պատկանում, իսկ կրոնն արգելում է պեղել: