Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կձեռնարկի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո:
Ռուսաստանի նախագահի հետ մեկևկես ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը «շատ համակողմանի և արդյունավետ» անվանեց հանդիպումը: Հանդիպման ժամանակ Պուտինը Բոլթոնին ասել է, որ ցանկանում է շարունակել Թրամփի հետ երկխոսությունը, որը սկսվել է Հելսինկիում հուլիսին կայացած գագաթաժողովում: