Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում պատգամավորական մանդատը` խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ռուզաննա Մուրադյանը ՀՀԿ-ական այն պատգամավորներից էր, որ կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որին ՀՀԿ-ի հիմնական մասը դեմ էր: