Հոկտեմբերի 23-ին «Stones» ընկերության շինարարները, որոնք ներգրավված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում, փակել էին Գյումրի-Երևան միջպետական ճանապահը՝ պահանջելով ընկերությունից իրենց չվճարված աշխատավարձը։
Նշենք, որ «Stones»-ը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կառուցման աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի ենթակապալառուն է։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ գլխավոր կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի նկատմամբ կատարվել են բոլոր վճարային պարտավորությունները։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը կոչ է արել իրավասու կողմերին հարցին հրատապ լուծում տալ և ծագած խնդիրները կարգավորել ՀՀ օրենսդրության համաձայն։