ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բոլտոն-Մամեդյարով բանակցություններում նաև անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը

Բոլտոն-Մամեդյարով բանակցություններում նաև անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը
24.10.2018 | 22:42

Այսօր Բաքվում կայացել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոտոնի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Contact.az կայքի փոխանցմամբ՝ Մամեդյարովը Բոլտոնին տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին, անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը: Նա ասել է, թե Հայաստանի զինված ուժերը անօրինականորեն են գտնվում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», և խաղաղության հասնելու համար առաջին հերթին «Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը ու պայմաններ ստեղծի ստիպողաբար հեռացած մարդկանց վերադարձի համար»:
Բոլտոնը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ