ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը չի բացառում, որ մեկ շաբաթ հետո նորից առաջադրվի վարչապետի թեկնածու

Փաշինյանը չի բացառում, որ մեկ շաբաթ հետո նորից առաջադրվի վարչապետի թեկնածու
24.10.2018 | 22:44

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ մեկ շաբաթ հետո նորից առաջադրվի վարչապետի թեկնածու ու չի պնդում, որ կառաջադրվի`
«Որովհետև այնտեղ ձևակերպումն այնպիսին է, որ առաջին ընտրության համար մի քիչ այլ բառապաշար է օգտագործված, երկրորդի համար՝ այլ։ Քվեարկությունը միայն առաջինի դեպքում է օգտագործված»։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Այս առաջադրումն, ինչպես ինքն էր ասում, ֆորմալ էր։ «Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար՝ Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին, -քվեարկությունից առաջ ելույթում ասել էր Փաշինյանը: -Ասում էին, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ Ազգային ժողովը լուծարելուն։ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ...», էս «քվեարկություն» բառի համար է... իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր ի վերջո տեղի ունենա քվեարկություն, որին դուք չմասնակցեք, կամ մասնակցեք, բայց կողմ չքվեարկեք, որ այս հարցը փակվի»։


Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ հայտարարեց. «Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը՝ հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից և իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար»։
Յոթ օր հետո կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, Աժ-ն իրավունքի ուժով կարձակվի:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ